Պենտագոնը մտադիր չէ համագործակցել Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի վերաբերյալ՝ ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։
Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
2016-ին իրաքյան ու սիրիական հարթակներում մենամարտելու են երեք ռազմական կոալիցիաները, որ միմյանց ներհակ նպատակներ ունեն և վտանգավոր բախումների սպառնալիք են ստեղծում:
ԱՄՆ-ի վարչակազմը, որը վերջին մի քանի տարիներին ձգտում է իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, կապեր է փնտրել սիրիական ռեժիմի ներկայացուցիչների շրջանում, որոնց միջոցով ցանկացել է ռազմական հեղաշրջում իրականացնել:
Հանրապետության նախագահն իր և տիկնոջ անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:
ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների խորհուրդը հազար ամերիկացու հարցում է արել, թե որոնք են, իրենց կարծիքով, հիմնական մարտահրավերները, որոնց աշխարհը բախվելու է և կազմել է 30 կետից ցանկ՝ գրում է Ջոն Հոլը Independent-ում:
«Մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող: Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից»:
Ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս, հանդիպել զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...